22/04/2020 12:52
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
ԱՄՆ Պետքարտուղարությունը 25 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Այդ մասին հայտնում է ANCA-ն:
Հաղորդագրության համաձայն՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պատասխան է ստացել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակին, որում խնդրում էին նրան վերածրագրավորել առնվազն 25 միլիոն դոլար Հայաստանի օգնության փաթեթից՝ որպես COVID-19 համաճարակի դեմ պայքարի օգնություն:
Դրական որոշմամբ պատասխանը ստորագրել է Կովկասի և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Հայաստանին արդեն 1,7 միլիոն դոլար է տրամադրել: