22/04/2020 15:18
Պետք է թույլ չտալ, որ հակառուսական տրամադրություններ գեներացվեն. Արման Աբովյան
Դիվանագիտական ծանր գործընթաց է գնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Մենք ունենք երկու խնդիր՝ սառը դատել և թույլ չտալ, որ այս իրավիճակն օգտագործելով՝ հակառուսական տրամադրություններ գեներացվեն: Ի վերջո, պետք է հիշել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստիպելու մանդատ չունեն, նրանք ընդամենը մոդերատորն են, նոր գաղափարներ են գեներացնում», - ասաց պատգամավորը: