22/04/2020 17:10
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7200-ը
Բելառուսում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7281-ի, հայտնում է «Belta»-ն՝ հղում անելով Բելառուսի առողջապահության նախարարությանը:
Ապաքինվել է 769 պացիենտ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բելառուսում կորոնավիրուսի հայտնաբերման համար իրականացվել է գրեթե 115 հազար թեստ:
«Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 58 մարդ», - հայտնում են ԱՆ-ից: