22/04/2020 16:55
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված է 47 մարդ. բոլորը Վարդենիսից են
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, ուղիղ եթերում ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ բոլոր վարակակիրները Վարդենիսից են։
«12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկն է բժիշկ: Ունենք պոլիկլինիկայում հաստատված 12 դեպք, որից երկուսը բժիշկ են», - նշեց մարզպետը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ խնդիր ունեն պարզելու, որտեղից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին, և ում հետ է շփվել։
«Պարետի որոշմամբ՝ Վարդենիսի ելքերի ու մուտքերի մոտ հինգ անցակետ է սահմանվել», - ավելացրեց մարզպետը։
Նրա խոսքով՝ Վարդենիսի հիվանդանոցն այժմ գործում է մասնակի։
«Անհրաժեշտության դեպքում հիվանդներին կտեղափոխենք Մարտունու բժշկական կենտրոն: Արդեն երկու օր է ծննդօգնության ծառայությունը իրականացնում ենք Մարտունիում», - ասաց նա։
Սանոսյանը նշեց, որ մոտ 150 մարդ մեկուսացվել է և տեղափոխվել Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ։