22/04/2020 18:47
Գերմանիայում թույլ են տվել մարդկանց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Գերմանիայի պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղորայքների դաշնային ինստիտուտն առաջին անգամ թույլ է տվել մարդկանց վրա կլինիկական պայմաններում փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, հայտնում են հաստատության մամուլի ծառայությունից:
«Թույլտվությունը պոտենցյալ ռիսկի գնահատման արդյունք է», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թեստային պատվաստանյութն արտադրել է «Biontech» ընկերությունը՝ Մայնց քաղաքում: Այժմ այն կարող է փորձարկվել կամավորների վրա:
«Biontech»-ը մշակել է պատվաստանյութ, որը պարունակում է գենետիկ տեղեկատվություն՝ ռիբոնուկլեինաթթվի տեսքով:
«Կլինիկական թեստավորման առաջին մասում պատվաստվելու են 18-ից 55 տարեկան 200 առողջ մասնակիցներ», - ասված է գիտական հաստատության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: