22/04/2020 19:35
ԵՄ-ն 3 միլիարդ եվրո է հատկացրել պանդեմիայի հետևանքների դեմ պայքարի համար
Եվրոպական միությունը 3 միլիարդ եվրո է հատկացրել հարևան 10 երկրներին՝ կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետևանքների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը:
Ինչպես նշվում է, ԵՄ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն է տրամադրել: Սա երկրներին հատկացված ամենամեծ մասնաբաժինն է:
Ֆինանսական աջակցություն ստացել են նաև միության ինը այլ գործընկերներ: