22/04/2020 17:57
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85 996-ի
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 86 հազարի, մահացել է մոտ 5,4 հազար մարդ: IRINN-ի եթերում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 1194 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 85 996-ի: Ապաքինվել է 63 113 մարդ», - ասել է նա:
Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 94 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 5391-ի: