22/04/2020 13:03
Կոչ եմ անում երեկվա կազմած բոլոր վարչական արձանագրությունները չեղյալ անել ու մարդկանց չտուգանել. Մարուքյանը՝ «Գլորիա» արտադրամասի աշխատակիցների մասին
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծրագրով աջակցություն չեն ստացել, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է ՝ մարդիկ կարող են աշխատել, մարդիկ գնում են աշխատանքի, բռնում տուգանում են։ Այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծրագրով աջակցություն չեն ստացել։ Ժողովրդի ասած՝ «կարկուտը ծեծած տեղն ա ծեծում»։ Էս ի՞նչ քաոս ա», - ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը 2600 մարդու մասին է՝ կոչ անելով կառավարությանը կա՛մ աջակցել վերջիններիս, կա՛մ էլ թույլատրել աշխատել:
«Կոչ եմ անում երեկվա կազմած բոլոր վարչական արձանագրությունները չեղյալ անել ու մարդկանց չտուգանել», - ասաց նա։
Ավելի վաղ արտադրամասի պահակակետից Aysor.am-ին հայտնել էին, որ առավոտյան աշխատակիցնեըը եկել են ֆաբրիկա, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել աշխատել՝ ֆաբրիկայի աշխատելու թույլտվության բացակայության պատճառով։
Մի քանի քաղաքացի բերման էր ենթարկվել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից հետո հագուստի արտադրությունը կբացվի, տեքստիլ արտադրությանը կթույլատրվի աշխատել։