22/04/2020 19:11
Ռուսաստանը Բելառուսին մատակարարելու է յոթ հազար տոննա հնդկաձավար
Ռուսաստանը Մինսկի հետ բանակցություններից հետո համաձայնացրել է Բելառուսին յոթ հազար տոննա հնդկաձավար և երկու հազար տոննա բրինձ մատակարարելու հարցը: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոյին:
Ըստ նրա՝ հաշվի են առել ռուսական արտադրության ծավալներն ու հնդկաձավարի ներքին պաշարները:
Ապրիլի 15-ին Ալթայի երկրամասի գյուղատնտեսական արտադրողները 538 տոննա հնդկաձավար են առաքել Բելառուս:
Ընդհանուր առմամբ, հանրապետություն արդեն առաքվել է 2 756 հազար տոննա ռուսական արտադրանք: