22/04/2020 15:30
Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է ստանձնել բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց՝ ստանձնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը:
«Ինձ համար մեծ պատիվ է նման առաջարկ ստանալ նախագահ Զելենսկու կողմից: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այս առաջարկին և իմ որոշմանը, քանի որ սա շատ դժվար ժամանակաշրջան է երկրի համար: Տնտեսության մեջ ու երկրում առհասարակ շատ դժվար շրջան է: Այժմ պետք է համարձակ լինենք մեր որոշումներում», - գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Սաակաշվիլին պատրաստվում է Գերագույն ռադայում ներկայացնել զարգացման ու բարեփոխումների իր ծրագիրը:
«Նախագահի թիմի հետ միասին ես պատրաստ եմ աշխատել Ուկրաինայի խորհրդարանում և այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ուկրաինան կարողանա հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամը նվազագույն կորուստներով: Հուսով եմ, որ կլինեմ թիմի հուսալի անդամ և օգտակար կլինեմ Ուկրաինայի ժողովրդին», - նշել է Վրաստանի նախկին նախագահը: