22/04/2020 11:58
Թրամփը պատրաստվում է կասեցնել գրին քարտերի մեծ մասի տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հայտարարել երկրում կացության թույլտվության ստացման համար գրին քարտերի մեծ մասի թողարկման կասեցման մասին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականը նշում է, որ նման որոշումը կազդի տասնյակ հազարավոր մարդկանց վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը կարող է նախաձեռնել նման միջոցառումներ՝ երկրի բնակիչներին COVID-19 կորոնավիրուսից պաշտպանելու համար: