22/04/2020 13:31
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոն 561 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 2 միլիոն 561 հազար 915 դեպք, զոհերի թիվը հասել է 177 հազար 200-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 45 հազար մարդ, հայտնաբերվել է 824 հազար 147 վարակի դեպք:
Իսպանիայում վարակի դեպքերի թիվը կազմում է 204 178, մահացածներինը՝ 21 282, Իտալիայում՝ 183 957 (24 648), Ֆրանսիայում՝ 159 299 (20 265), Գերմանիայում՝147 065 (5 086), Մեծ Բրիտանիայում՝ 130 172 (17 337), Թուրքիայում ՝ 95 591 (2 259), մայրցամաքային Չինաստանում՝ 82 788 (4 632), Իրանում՝ 84 802 (5 297), Ռուսաստանում՝ 52 736 (456), Բրազիլիայում ՝ 43 079 (2 259) , Բելգիայում՝ 40 956 (5 297), Կանադայում՝ 39 402 (1 909), Նիդեռլանդներում՝ 34 318 (3 929), Շվեյցարիայում՝ 28 063 (1 478), Պորտուգալիայում՝ 21 379 (762), Հնդկաստանում՝ 20 080 (645):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցված է կորոնավիրուս: