22/04/2020 13:44
Կորոնավիրուսի տարածման ինտեսիվությունը չի նվազել, երկրորդ՝ պարետի որոշում չի եղել․ Ծովինար Վարդանյանը՝ արտադրամասի աշխատանքի մասին
Վարչապետն ասել է, որ ապրիլի 20-ից տեքստիլ արդյունաբերությունը կաշխատի, եթե կորոնավիրուսի ինտենսիվության գործակիցը նվազի` հասնելով 1 %-ից ցածրի, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով «Գլորիա» արտադրամասում երեկ տեղի ունեցած իրադարձություններին։
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ ինտեսիվությունը չի նվազել, երկրորդ՝ պարետի որոշում չի եղել, երրորդ՝ տեքստիլի տնտեսվարողներն իրենք են դիմել էկոնոմիկայի նախարարությանը և խնդրել, որ նման որոշումը լինի իրենց դիմումի հիման վրա, քանի որ որոշ ձեռնարկություններ ի վիճակի չեն անվտանգության կանոնները պահելու։ Որքանով տեղյակ եմ, կլինի այսօր որոշում՝ հենց նման սահմանափակմամբ, որը ենթադրում է հենց իրենց դիմումի հիման վրա աշխատանքի անցում, դրանցի հետո նոր կկարողանան աշխատել», - ասաց Վարդանյանը։
Ավելի վաղ արտադրամասի պահակակետից Aysor.am-ին հայտնել էին, որ առավոտյան աշխատակիցնեըը եկել են ֆաբրիկա, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել աշխատել՝ ֆաբրիկայի աշխատելու թույլտվության բացակայության պատճառով։
Մի քանի քաղաքացի բերման էր ենթարկվել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից հետո հագուստի արտադրությունը կբացվի, տեքստիլ արտադրությանը կթույլատրվի աշխատել։