22/04/2020 10:58
Հայաստանում կորոնավիրուսի 72 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1473 է
Ապրիլի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1473-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 633 քաղաքացի, փաստացի բուժվում է 816-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։