22/04/2020 18:24
Մարդիկ գումար վաստակելու հնարավորություն չունեն, իսկ վաղվանից անջատումները կսկսվեն. Տարոն Սիմոնյան
Բնակչության զգալի տոկոս կա, որը չի օգտվում կառավարության առաջարկած սոցիալական փաթեթներից, և նրանց համար առկա է իրական ֆորսմաժոր, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Մարդիկ չեն կարողանում գնալ աշխատանքի, չունեն գումար վաստակելու հնարավորություն, և այս խումբ մարդկանց համար ֆորսմաժորային պայմանները շարունակում են գործել: Իսկ մեր կոմոնալ ծառայություններ մատոցող ընկերությունները երևի վաղվանից սկսելու են անջատումների աշխատանքները: Սա բավականի լուրջ խնդիր է», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով, որ իշխանությունը չպետք է հայտաարի, թե ֆորսմաժորային իրավիճակները վերացել են, քանի որ դրանք շարունակում են գոյություն ունենալ: