22/04/2020 18:28
Հայտնվել ենք «Տիտանիկի» մեջի երաժիշտների դերում՝ նավը խորտակվում ա, մենք նվագում ենք․ Բագրատյան
Կորոնավիրուսի պանդեմիան շատ բան է խորտակելու, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։
«Ֆորսմաժորի ժամանակ ավարտվում են բոլոր պայմանավորվածությունները։ Տնտեսական դաշտում պայմանագրային պարտավորությունը դադարում է գոյություն ունենալ։ Այս վիճակը նման է «Տիտանիկ» ֆիլմի նավին։ Մենք չեն ուզում վնաս տանք, որ նավը խորտակվի, որովհետև մենք էլ ենք մեջը։ Մեր առաջարկների իմաստն այն է, որ նավը հնարավորինս ուշ խորտակվի, մեկ ա՝ խորտակվելու ա։ Համաշխարհային պանդեմիան շատ բան է խորտակելու: Հիմա մենք ասում ենք՝ աջ պահի, ձախ պահի, մի խբի ժայռին։ Հայտնվել ենք «Տիտանիկի» մեջի երաժիշտների դերում՝ նավը խորտակվում ա, մենք նվագում ենք։ Մեր գործը հստակ պիտի անենք։ Էս նավն էս պահին իշխանությունն ա վարում, որ ասում ես՝ «լավ չես վարում», ասում ա՝ «դուրներդ չի գալիս՝ իջեք», ո՞ւր իջնենք։ Ջուր ա, խորտակվելու ենք», - ասաց Բագրատյանը։