22/04/2020 22:39
Ապրիլի 23-ին ժամը՝ 12․00-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին ժամը՝ 12․00-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։
Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը խնդրում է նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։ Միևնույն ժամանակ մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ այսօր կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել։
Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։