Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլը», ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ

22/04/2020 21:02

Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլը», ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ:

Իր խոսքում վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ: Պլանավորում ենք նաև որոշ փոփոխություններ իրականացնել միջոցառումների մեջ, որոնցով կկարգավորենք այս ընթացքում ստացած ահազանգերը, ազդակները», -  նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումկներ ձեռք բերելու համար, արդեն իսկ բավարարվել է 259 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 18 մլրդ դրամ:

2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը՝ բավականին լայն օրակարգով, այս պահի դրությամբ բավարարվել է 3 հազար 419 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4 մլրդ 827 մլն դրամ: «Նաև մենք որոշում կայացրեցինք 4 մլրդ դրամի չափով վերաֆինանսավորում իրականացնել, որից 2 մլրդ դրամը կծախսվի միկրովարկերի, իսկ ևս 2 մլրդը՝ 3-12 մլն դրամի գյուղատնտեսական ծրագրային և ոչ միայն ծրագրային վարկերի վրա: Ընդ որում, այսօրվա քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այս խմբի վարկերի սահմանափաչափերը կավելացնենք և կդարձնենք 3-ից 30 մլն դրամ՝ մի շարք ծրագրային ուղղություններով», - ասել է վարչապետը:

3-րդ ծրագրով, որ վերաբերվում է տուժած փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությանը և այն ընկերություններին, որոնք ունեն բարվոք և բարվոքին մոտ հարկային ու վարկային պատմություն, բավարարվել է 371 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4,1 մլրդ դրամ:

4-րդ միջոցառումը, որը սոցիալական է, վերաբերվում էր այն աշխատողներին, ովքեր որոշակի ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը և որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա: Պարզվել է, որ այս ծրագրով շահառուների թիվը 1955 է, ֆինանսավորվել 195 մլն դրամ: Ծրագիրն արդեն ավարտված է:

Խոսելով 5-րդ ծրագրի մասին, որը նույնպես տնտեսական բնույթի և դրամաշնորհային, վարչապետն ասել է. «Դրամաշնորհ ենք հատկացնում այն ընկերություններին, որոնք պահպանել են նախաճգնաժամային ժամանակաշրջանի աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը: Խոսքը 2-50 աշխատող ունեցող ընկերությունների մասին է և յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի կարգով վճարում է կառավարությունը: Այս պահի դրությամբ դրամաշնորհ ենք տրամադրել 9 հազար 901 տնտեսվարողի, դրամաշնորհի ծավալը կազմել է 1 մլրդ 600 մլն դրամ»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Սոցիալական բնույթի 6-րդ միջոցառումը վերաբերվում էր ճգնաժամի շրջանում՝ մարտի 13-ից 25-ը, աշխատանքը կորցրած քաղաքացիներին: Այս ծրագիրը նույնպես ավարտվել է: Այդ չափանիշին համապատասխանել է 6 հազար 723 շահառու, նրանց վճարվել է ընդհանուր 457 մլն դրամ:

7-րդ միջոցառումն աջակցում էր այն ընտանիքներին, որտեղ կա հղի կին և ամուսինն աշխատանքը կորցրել է ճգնաժամի շրջանում: Այս միջոցառումը նույնպես ավարտված է: Ծրագրից օգտվել է 8 հազար 753 շահառու, վճարվել է ընդհանուր 875 մլն դրամ:

8-րդ միջոցառումը, որը վերաբերվում էր տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերին և ոլորտների աշխատողներին աջակցելուն, այս պահի դրությամբ բավարարվել է 83 հազար 406 հայտ և վճարվել է 5 մլրդ 777 մլն դրամ:

«9-րդ միջոցառումը վերաբերվում է այն ընտանիքներին, որտեղ ընդհանրապես չկա աշխատող և որտեղ կան երեխաներ և մենք այս միջոցով փորձել ենք գտնել, այսպես ասած չգրանցված աշխատողներին: 7-րդ միջոցառումն էլ այդպիսի նպատակադրում ունի: 9-րդ միջոցառումով այս պահի դրությամբ բացահայտվել է 52 հազար 791 հայտ, վճարված գումարը 1,4 մլրդ դրամ է: Ասեմ, որ 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակում մենք սպասում ենք, որ կունենանք 100 հազար և ավելի շահառու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 10-րդ միջոցառմանը՝ վարչապետը նշել է, որ այն վերաբերում է միկրոբիզնեսի սուբյեկտներին: Այս պահի դրությամբ բավարարվել է 1485 հայտ, վճարվել է 83,4 մլն դրամ:

«11-12-րդ միջոցառումները վերաբերվում են շահառուների կոմունալ ծախսերին: 11-րդ միջոցառման պարագայում ունենք 450 հազար 827 շահառու, ընդ որում այս թիվը պետք է համարյա կիսով չափ կրճատել, որովհետև հաշվառված են և գազի, և էլեկտրաէներգիայի շահառուները: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև կլինեն շահառուներ, որոնք ունեն էլեկտրաէնեգիա, իսկ գազ չունեն: Այստեղ վճարված է 786 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում գումարը փոխանցվում է շահառուների բաժանորդային հաշվիներին: 12-րդ ծրագիրը նույնպես վերաբերվում էր կոմունալ վարձերին: Այստեղ նույնպես թիվը պետք է մոտավորապես 40 տոկոսով կրճատել, շահառուները 486 հազար 434-ն են, վճարվել է 1,8 մլրդ դրամ», - ասել է կառավարության ղեկավարը:

13-րդ միջոցառումը, որը վերաբերվում է նպաստառու ընտանիքներին նպաստի գծով աջակցություն ցույց տալուն, ունի 85 հազար 906 շահառու ընտանիք, որոնց կվճարվի 1 մլրդ 252 մլն դրամ: Այս վճարումը կիրականացվի ապրիլ ամսվա նպաստների հետ միասին:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտ 639 հազար 592 ընտանիք: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ: Մենք նաև հակաճգնաժամային բնույթ կամ դրա հետ առնչություն ունեցող որոշ որոշումներ ենք կայացնում, որոնք չեն հաշվառվում որպես հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկը քննարկվեց, որն, այսպես ասած, միացյալ նախաձեռնություն էր: Շարունակում ենք ամենօրյա ռեժիմով աշխատանքը և իհարկե նաև ձեր օգնությամբ առավելագույնը կանենք, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն արդյունավետ և հասցեական»:

Այնուհետև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի: Պարետը նաև խոսել է թույլատրելի տնտեսական գործունեության ոլորտների ընդլայնման շուրջ հնարավոր որոշումների մասին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակաճգնաժամային միջոցառումների, ինչպես նաև համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյւալ: Վարչապետը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորներին հուզող հարցերին և ներկայացրել պարզաբանումներ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը