23/04/2020 11:00
Հայաստանում կորոնավիրուսի 50 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1523-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 659 քաղաքացի, փաստացի բուժվում է 850-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։