23/04/2020 18:23
Գեղարքունիքում կորոնավիրուսի հետևանքով կին է մահացել. դեպքերի ընդհանուր թիվը հասել է 51-ի
Գեղարքունիքի մարզում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը՝ մահվան ելքով, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։
87 տարեկան կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, ինշիմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։
Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխանն է դրական եկել։
Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը։