23/04/2020 19:09
Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի
Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթ իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան, հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Ըստ դեսպանատան՝ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։
Համընդհանուր ջանքերով հնարավոր է դարձել ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։
Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։
Նշվում է, որ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կպահվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։