23/04/2020 16:09
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել. թեստավորված 17 քաղաքացիների հետազոտությունների արդյունքները բացասական են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից:
Հիշեցնենք, որ առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի տեղեկատվական շտաբը կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին: