23/04/2020 14:01
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 364-ի
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 364-ի, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ երկրում գիշերվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 177 նոր դեպք:
Չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի առավոտյան Լեհաստանում մահացել է 9 հիվանդ: Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է 435 մահվան դեպք:
Առողջապահության նախարարության տվյալներով ՝ կորոնավիրուսի հետ կապված ներկայումս հոսպիտալացվել է 3099 մարդ, 103129-ը`կարանտինում է: Ապաքինվել է 1740 մարդ: