23/04/2020 13:11
Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կանգ չի առնի միայն ԱՀԿ-ի ֆինանսավորման կասեցումով
ԱՄՆ վարչակազմը պատրաստ է ավելի հեռուն գնալ, քան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորման կասեցումն է: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Fox News- ի եթերում:
Միացյալ Նահանգները կարծում են, որ ԱՀԿ ներկայիս ղեկավարությունը չի կարող անդրադառնալ Վաշինգտոնի բողոքներին:
«Ես կարծում եմ, որ դա ճիշտ է: Եվ ավելին: ԱՄՆ-ն երբեք չի տրամադրի հարկ վճարողների գումարներն ԱՀԿ-ին: Մեզ, հնարավոր է, անհրաժեշտ կլինեն ավելի կտրուկ փոխակերպումներ», - պատասխանել է Պոմպեոն՝ նկատի ունենալով ԱՀԿ-ի ղեկավարության փոփոխությունը:
Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է ԱՀԿ-ում ներդրումները: