23/04/2020 09:54
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Եվ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: Եվ պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել և վարակել:
Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն թեստավորվել. հետաքրքրվեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից: «Մինչև առաջին պացիենտի դրական պատախանը, մենք գանգատներ ունեցող ավելի քան 40 հոգու թեստավորել ենք, դա եղել է շարունակական պրոցես։ Չի եղել որևէ մարդ, ով ախտանշան ունենա և չթեստավորվի, միշտ էլ բավարար քանակի թեստեր եղել են և ըստ բժշկական ցուցումների՝ կատարվել են թեստավորումներ«,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց մարզպետը: Սակայն բժիշկը շարունակում է պնդել, որ իր հետ նույն սենյակում աշխատած, իսկ տանը նույն սենյակում քնող մարդիկ վարակակիր չեն»: