23/04/2020 20:15
Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցվել ամերիկյան իշխանություններին
Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Թեհրանում Միացյալ Նահանգների շահերը ներկայանող Շվեյցարիայի դեսպանին՝ կապված ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ, որի համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերն անհրաժեշտության դեպքում պատրաստ են գրոհել Իրանի ռազմածովային նավատորմի վրա:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Նոտա է փոխանցվել ամերիկյան իշխանություններին՝ Իրանի վճռական բողոքով ԱՄՆ-ի ուժերի կողմից սպառնալիքների դեմ», - ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմածովային ուժերին հրաման է տվել անհրաժեշտության դեպքում ոչնչացնել իրանական ռազմանավերը: