23/04/2020 15:09
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 87 026-ի
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել, մեկ օրում 1030 նոր դեպք է հայտնաբերվել, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1030 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 87026 մարդ: Բարեբախտաբար, 64 843 մարդ ապաքինվել է», - ասել է Ջահանփուրը IRINN- ին:
Ըստ նրա՝ անցած 24 ժամվա ընթացքում ևս 90 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հաղորդել են կորոնավիրուսի մասին, մահացել է 5481 մարդ: