23/04/2020 18:30
Մերկելը հորդորել է տրամադրվել «երկարատև» պանդեմիայի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է երկարատև պանդեմիային նախապատրաստվելու անհրաժեշտության մասին:
«Մենք պանդեմիայի վերջին փուլում չենք ապրում, հիմա դեռ դրա սկզբում ենք: Ստիպված կլինենք երկար ապրել այդ վիրուսի հետ», - ասել է նա՝ հինգշաբթի Բունդեսթագում հանդես գալով հայտարարությամբ:
Ըստ Մերկելի՝ իրավիճակն այժմ «խաբուսիկ» է և պետք է վարվել ծայրաստիճան զգուշությամբ, ներառյալ՝ պահպանելով սոցիալական սահմանափակումները:
«Այս համաճարակը ժողովրդավարական մարտահրավեր է, քանի որ սահմանափակում է այն, ինչը մեր կյանքի իրավունքներն ու կարիքներն են», - հայտարարել է կանցլերը:
Մարտի 22-ից Գերմանիայում գործում են հասարակական կյանքի էական սահմանափակումներ, որոնք այժմ աստիճանաբար մեղմացվում են: