23/04/2020 13:34
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 183 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 2 միլիոն 627 հազար 630 դեպք, զոհերի թիվը հասել է 183 հազար 336-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 46 688 մարդ, հայտնաբերվել է 841 556 վարակի դեպք:
Իսպանիայում վարակի դեպքերի թիվը կազմում է 208 389, մահացածներինը՝ 21 717, Իտալիայում՝ 187 327 (25 085), Ֆրանսիայում՝ 157 135 (21 340), Գերմանիայում՝150 648 (5 315), Մեծ Բրիտանիայում՝ 134 638 (18 151), Թուրքիայում ՝ 98 674 (2 376), մայրցամաքային Չինաստանում՝ 82 798 (4 632), Իրանում՝ 85 996 (5 391), Ռուսաստանում՝ 57 999 (513), Բրազիլիայում ՝ 46 182 (6 262) , Բելգիայում՝ 41 889 (6 262), Կանադայում՝ 41 650 (2 080), Նիդեռլանդներում՝ 35 032 (4 068), Շվեյցարիայում՝ 28 268 (1 509), Պորտուգալիայում՝ 21 982 (785), Հնդկաստանում՝ 21 370 (681):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցված է կորոնավիրուս: