![Ապրիլի 28-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի](https://www.aysor.am/news_images/563/1688045_1/arm_42031_thumb.thumb.jpg)
23/04/2020 11:57
Ապրիլի 28-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին ապրիլի 28-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը կմեկնարկի ժամը11։00-ին։
Օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթները։
Նշվում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխությունների հարցի վերաբերյալ մինչև 15 րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես կգա վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը: