23/04/2020 19:35
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի
Միացյալ Նահանգների պետական պարտքի ընդհանուր ծավալը հասել է ռեկորդային մակարդակի՝ 24,5 տրիլիոն դոլարի, հայտնում է CBS-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ 2020 թվականի սկզբից ի վեր երկրի պետական պարտքն աճել է 1,5 տրիլիոն դոլարով:
Նշվում է, որ դրան նպաստել են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
Մարտի վերջին Թրամփն օրենք է ստորագրել կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությունն ավելի քան 2 տրիլիոն դոլարով կայունացնելու մասին: