23/04/2020 19:49
Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 62 հազարը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4774-ով և հասել 62 773-ի, հայտնում են օպերատիվ շտաբից:
Նոր հիվանդներ հայտնաբերվել են 81 մարզերում, առավելագույնը՝ Մոսկվայում (1959 դեպք):
Նոր դեպքերի 47.8% -ը չունեն հիվանդության կլինիկական դրսևորումներ:
Ռուսաստանում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 555-ի, վերջին օրվա ընթացքում 42 մարդ է մահացել: