23/04/2020 18:52
Իրանի նավերի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գներն աճում են
Էտալոնային նավթի գները սկսել են աճել իրանական ռազմական նավերի վրա հարձակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերից հետ: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Լոնդոնի ICE ֆոնդային բորսայում հունիսին Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 6,97%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 21,79 դոլարի:
WTI-ի ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում աճել են 10,66%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 15,25 դոլարի: