23/04/2020 14:33
Ի՞նչ անել, երբ ՀԾԿՀ-ն «չեղյալ» է հայտարարել ֆորս մաժորային իրավիճակը, իսկ Գազպրոմը և ՀԷՑ-ը մարդկանց երեքօրյա ժամկետ են պարտադրել․ Անի Սամսոնյան
Լավ կլիներ, որ Կառավարությունը քաղաքացիներին տրամադրեր հեռախոսահամարներ, որոնք կապաստախանեն հետևալ հարցերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը.
«Ի՞նչ անել, երբ ՀԾԿՀ-ն «չեղյալ» է հայտարարել ֆորս մաժորային իրավիճակը, Գազպրոմը և ՀԷՑ-ը մարդկանց երեքօրյա ժամկետ են պարտադրել վճարումներ կատարելու համար, իսկ մարդիկ փող չունեն:
Ի՞նչ անել, երբ դու 11-րդ և 12-րդ ծրագրի շահառու ես (կոմունալների վճարումների փոխհատուցման), թեթևացած գնում ես վճարում անելու և քեզ ասում են, որ դու շահառու չես:
Կսպասեմ այդ հեռախոսահամարների տրամադրմանը, որովհետև մենք դրանց պատասխանները չունենք»: