24/04/2020 13:53
COVID-19-ով վարակված բրիտանական վարչապետը մտադիր է աշխատանքի վերադառնալ երկուշաբթի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է աշխատանքի անցնել երկուշաբթի ՝ ապրիլի 27-ին, որպեսզի երկրում ավելի արդյունավետ կառավարվի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, հայտնում է բրիտանական The Telegraph թերթը:
Կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի բուժումից հետո Ջոնսոնը դուրս է գրվել Լոնդոնի հիվանդանոցից և շարունակում է մեկուսացվել իր նստավայրում:
Հրապարակման համաձայն, վարչապետն իր օգնականներին հանձնարարել է հաջորդ շաբաթ պլանավորել հանդիպումներ նախարարների հետ, որպեսզի տեղեկացվի կատարված աշխատանքի վերաբերյալ:
Նախարարները աշխատում են զանգվածային թեստավորման և ախտորոշման ծրագիր վրա՝ վարակի տարածումը դանդաղեցնելու համար, հնարավոր է նաև, թուլացնելու այն կոշտ միջոցները, որոնք գրեթե պարալիզացրել են երկրի տնտեսությունը: