24/04/2020 18:40
«Wizz Air»-ը նախատեսում է մայիսի սկզբին վերսկսել թռիչքները Վիեննայից
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ամենացածր գինն առաջարկող ավիաընկերությունը՝ «Wizz Air»-ը, մայիսի 1-ից կվերսկսի թռիչքները Վիեննայից, հայտնում է «Kurier»-ը՝ հղում անելով թոփ մենեջեր Ստիվեն Ջոնսին:
Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ թռիչքները կվերսկսվեն 20 ուղղություններով, ներառյալ՝ Միլան, Թել Ավիվ և Վալենսիա:
Նախ, չվերթներ կլինեն շաբաթական մի քանի անգամ:
Նվազած պահանջարկի պատճառով Ջոնսն ակնկալում է տոմսերի էլ ավելի ցածր գին: