24/04/2020 19:16
Group-IB-ն օգտատերերին խորհուրդ է տվել հրաժարվել Zoom-ի օգտագործումից
Միջազգային Group-IB ընկերությունը, որը մասնագիտացած է կիբերհարձակումների կանխարգելման գործում, օգտատերերին խորհուրդ է տվել հրաժարվել Zoom տեսակոնֆերանսի ծառայության օգտագործումից և անցնել դրա անալոգներին, հայտնում են ընկերությունից:
Group-IB-ի փորձագետները նշում են, որ Zoom-ն ավելի ու ավելի շատ քննադատությունների է արժանանում ՝ կապված անվտանգության խնդիրների հետ. օգտատերերը բողոքում են Facebook-ին իրենց տվյալների փոխանցումից, տեսանյութերի և անձնական կոնտակտային տվյալների արտահոսքից:
«Zoom-ի մշակողները հայտարարել են, որ երեք ամիս նրանք կենտրոնացած են անվտանգության խնդիրների վրա և կզբաղվեն բացառապես «լրացնելով բացերը»: Այնուամենայնիվ, ռիսկերն այժմ պետք է հասցվեն նվազագույնի, և մենք խորհուրդ ենք տալիս դադարեցնել Zoom-ի օգտագործումը և, օրինակ, անցնել Google Meet-ի, GoToMeeting-ի կամ Cisco-ից WebEx ծառայության: Եթե ձեզ հարկավոր չեն տեսակոնֆերանսի բոլոր գործառույթները և բավարար է միայն ձայնը, օգտագործեք Signal-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այն օգտատերերի համար, որոնք չեն կարող հրաժարվել Zoom-ից, օրինակ՝ տեխնիկական պատճառներով, փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել բրաուզերային պատուհանը տեսակոնֆերանսի համար, այլ ոչ թե Zoom ծրագիրն ինքնին, քանի որ դա ծրագրակազմ է, որը պարունակում է վտանգավոր խոցելիություններ:
«Zoom-ի օգտագործման դեպքում կան մի քանի կարևոր նրբություններ. զանգի գաղտնաբառ սահմանել (այն ավտոմատ կերպով չի տրվում), թողնել «էկրանը հեռարձակել միայն վարողի համար» ընտրանքը, անջատել հետևյալ գործառույթները. «թույլ տալ անջատված օգտատերերին կրկին միանալ» և «միանալ վարողին», անջատել ֆայլերի փոխանցումը», - գրում է Group-IB-ին: