24/04/2020 10:57
Հայաստանում կորոնավիրուսի 73 նոր դեպք է հաստատվել. մեկ օրում մահացել է 3 մարդ
Ապրիլի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 728 քաղաքացի, փաստացի բուժվում է 841-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 մարդ։