Ո՞րը պետք է լինի ապրիլի 24-ից մեր հետևությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ծիծեռնակաբերդի բարձունքից

24/04/2020 11:51

Ո՞րը պետք է լինի ապրիլի 24-ից մեր հետևությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ծիծեռնակաբերդի բարձունքից


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է.

«Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն:

Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին:

Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան Կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան:

Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը:

Խորհրդային Հայաստանի իշխանությունն ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու և Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու որոշում կայացրեց: Եվ այս վեհաշուք կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը:

Այդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաև հայկական Սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը, որը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցները, հետևողական և անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ և մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը:

Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:

Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր:

Եվ այնուամենայնիվ, ապրիլի 24-ն առաջին հերթին մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը:

Ո՞րը պետք է լինի ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը:

Առաջինը. 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել:

Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը:

Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին:

Այո, մենք չպետք է ջանք խնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր դաշնակիցների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ: Համահայկական ներուժի Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր:

Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի:

Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման:

Սիրելի հայրենակիցներ,

Այս տարի ապրիլի 24-ը մենք դիմավորում ենք բացառիկ պայմաններում: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին՝ կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: Հարկ է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները:

Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ և ընդգրկում հաղորդելու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում:

Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը, և պարզապես այս պահից սկսած ձեր անուն ազգանունը ուղարկեք 1915 կարճ համարին, եթե Հայաստանում եք, և +374 33 19 15 00 համարին, եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա:

Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին, կշարունակվի մինչև լուսաբաց, և նրան մասնակցելու հնարավորություն ունեն նաև ձեր հազարավոր օտարերկրացի ընկերները, ծանոթները: 

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի և համոզված եմ՝ այդպես էլ կլինի:

Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե հայկական Սփյուռքը,

Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում:

Հիշում ենք և պահանջում»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, տիկին Աննա Հակոբյանի հետ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:29 Փաշինյանը ժամանել է Կրեմլ․ քիչ անց կմեկնարկի նրա հանդիպումը Պուտինի հետ (Տեսանյութ) Այսօր, 14:18 Նախնական տվյալներով` հրդեհի հետևանքով «Դոմուս»-ին պատճառվել է 800 միլիոն դրամի վնաս Այսօր, 14:06 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 13:53 Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դրականորեն են զարգանում. Պուտին Այսօր, 13:46 ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել «Գասպարը և պարողները» խմբի ներկայացմանը Այսօր, 13:40 Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում դեռ նախատեսված չէ. Վլադիմիր Պուտինի օգնական Այսօր, 13:32 Ականջակալներով՝ պատուհանագոգին նստած․ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Այսօր, 13:15 Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր Այսօր, 13:12 Երկնքում տարատեսակ թռչող սարքեր էին հայտնվել․ Լուսանկար Այսօր, 13:08 Հայաստանից ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են գնացել, քան եկել Այսօր, 13:02 Բագրատ սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել Այսօր, 12:50 Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը Այսօր, 12:47 Մեսսիի եղբայրն այցելել է Թումո՝ նվեր տանելով Մեսսիի մակագրած շապիկը․ Լուսանկար Այսօր, 12:39 ՍԴ-ն հրապարակել է դատավորներ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի համատեղ հատուկ կարծիքը Այսօր, 12:24 Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ Այսօր, 12:20 «Կքննարկենք՝ կորոշենք». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցե՞ն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը Այսօր, 12:14 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 10-ին և 11-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 12:08 Հարևանի բանկային քարտից գումար էր հափշտակել և փոխանցել իր բուքմեյքերային խաղային հաշվին Այսօր, 12:02 Սուրբ Գևորգի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Կոշ գյուղի եկեղեցի (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր Այսօր, 11:56 ՀՀ-ում ծնունդների թիվը նվազում է, մահերի թիվն՝ աճում Այսօր, 11:47 Միջոցառումներ՝ Երևանի 2806 ամյակի առթիվ․ գլխավորը Հանրապետության հրապարակում է լինելու Այսօր, 11:36 Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը. ԱՄՆ դեսպան Այսօր, 11:32 Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 11:30 Այս փոփոխությամբ քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը. Ցոլակ Ակոպյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին (Տեսանյութ) Այսօր, 11:25 Հայաստանը հույս ունի 1 ամսվա ընթացքում համաձայնեցնել Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագծի մնացած 3 հոդվածները և ստորագրել այն. Վահագն Խաչատուրյան Այսօր, 11:23 Տիգրան Ավինյանը Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է ոսկե մեդալով Այսօր, 11:21 Վրթանես Սրբազանն Արցախի հարցով հանդիպումներ է ունեցել եվրոպական երկրներում Այսօր, 11:20 Արարատի գյուղերից մեկում մայրը տան այգում հայտնաբերել է որդու մարմինը Այսօր, 11:16 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ Այսօր, 11:11 Անցած մեկ օրում բացահայտվել է հանցագործության 102 դեպք. արձանագրված 12 ՃՏՊ-ից 12 մարդ վիրավորվել է Այսօր, 11:06 Այսօր Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օրն է Այսօր, 10:57 Լուսակերտ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:51 Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ Մոսկվայում է հեծանիվ վարել (Տեսանյութ) Այսօր, 10:38 Որ հասցեներն են հոսանքազրկվելու Այսօր, 10:33 Իսպանացի պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ու բարձրացնում բախումների վերսկսման վտանգը Այսօր, 10:31 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 10:25 ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին առնչվող հարցեր Այսօր, 10:22 Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․հայտնաբերվել են դանակներ Այսօր, 10:15 Հայաստանի ռազմական գնումները պարբերաբար ներկայացնելը խիստ խոցելի են դարձնում պաշտպանական համակարգը. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 ՀՀ քննչական կոմիտեն 10 տարեկան է (Տեսանյութ) Այսօր, 10:08 Արարատի մարզում տերմինալից գողության փորձը կանխվել է Այսօր, 10:07 «Փաստ». Ռոբերտ Ղուկասյանը կարծում է, թե իշխանությունն իրեն էլ է «հասնելու», պաշտոնը պահելու համար փորձում է թուլացնել իր իսկ կուսակիցներին Այսօր, 10:04 «Ժողովուրդ». Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտված չեն Այսօր, 10:01 «Փաստ». Ավտոմեքենաների ներկրման ու վաճառքի շուկան առաջիկայում հայտնվելու է ՊԵԿ-ի թիրախում Այսօր, 09:59 Սահմանադրական դատարանի որևէ կազմ որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը. Հրայր Թովմասյան Այսօր, 09:55 «Հրապարակ». Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով Այսօր, 09:51 «Հրապարակ». ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգն օրակարգ մտնելու Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը դռնփակ նիստ կնախաձեռնի. Քննիչ հանձնաժողովի զեկույցն արդեն պատրա՞ստ է Այսօր, 09:46 «Փաստ». ՔՊ-ական «խմբակի» թիրախում է նաև ԱԱԾ տնօրենը Այսօր, 09:45 «Հրապարակ». Բուհի դեմ վարույթ է հարուցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Այսօր, 09:43 «Փաստ». Երևանի «Դվին» հյուրանոցում միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել ռուսաստանաբնակ հայերի մասնակցությամբ Այսօր, 09:40 «Ժողովուրդ». ««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել Այսօր, 09:38 «Հրապարակ». Ինչ փոփոխություն են նախաձեռնել ՔՊ-ական պատգամավորները ԱԺ կանոնակարգ օրենքում 07/10/2024 22:44 Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում 07/10/2024 22:28 Չեխիայի դատարանները չեն կարողանում նիստեր անցկացնել․ վարչական աշխատակիցները գործադուլ են հայտարարել 07/10/2024 22:12 Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի 07/10/2024 21:53 «Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից Մասիս 07/10/2024 21:37 Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթությունն է․ Վրաստանի վարչապետ 07/10/2024 21:18 Իսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակի 07/10/2024 21:03 ՀՀ չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» մասին հայտարարություններին 07/10/2024 20:53 Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկում 07/10/2024 20:37 Փաշինյանը Մոսկվայում է․ Ովքեր էին դիմավորում օդանավակայանում 07/10/2024 20:24 Հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ․ «Դոմուս»-ը հայտարարություն է տարածել 07/10/2024 20:08 Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ 07/10/2024 19:56 Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել 07/10/2024 19:46 Ովքեր են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողները 07/10/2024 19:33 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները 07/10/2024 19:18 Ոչինչ չի արվում, որ նման դեպքեր տեղի չունենան․ Իրավապաշտպանը՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի մասին 07/10/2024 19:05 Սուրենավանում կրակոցներ են հնչել 07/10/2024 18:50 Պուտինը Թուրքմենստանում կհանդիպի Իրանի նախագահի հետ 07/10/2024 18:36 Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական 07/10/2024 18:21 ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ Ուշակով 07/10/2024 18:05 Հայաստանում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը ԿԳՄՍ նախարարություն էր եկել 07/10/2024 17:49 Իրացման նպատակով 14 կգ թմրամիջոց են փորձել տեղափոխել Երևան 07/10/2024 17:35 Արմեն Գրիգորյանը Գերմանիայի դեսպանի հետ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակն է քննարկել 07/10/2024 17:22 Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում․ ռազմական օգնություն կտրամադրվի ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից պայմանագրի կողմերից որևէ մեկի նկատմամբ հարձակման դեպքում 07/10/2024 17:08 «Երկիրը կազմակերպելու պարագայում հնարավորություն ունենք ոչ միայն դիմադրելու, այլև մեր կորցրած տարածքները հետ բերելու»․ Վահրամ Բալայան 07/10/2024 16:54 Ինչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 07/10/2024 16:42 Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտել 07/10/2024 16:27 Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո» 07/10/2024 16:21 Իսակովի պողոտայի «Դոմուս» կահույքի սրահում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. Տեսչական մարմին 07/10/2024 16:12 ԱՊՀ երկրների արտգործնախարարները Եվրասիայում անվտանգության մասին հայտարարություն են ընդունել 07/10/2024 15:49 Հայաստան կժամանի Հունգարիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը 07/10/2024 15:41 «Դոմուս»-ում հրդեհը մարված է, տուժածներ չկան. ՆԳՆ ՓԾ տնօրեն 07/10/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է Ֆրանսիա 07/10/2024 15:11 «Դոմուս»-ում հրդեհի մարման աշխատանքներին են միացել քաղաքապետարանի շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ 07/10/2024 14:56 ԱՊՀ երկրների արտգործնախարարները հաստատել են 2025 թվականի միջգերատեսչական խորհրդակցությունների պլանը 07/10/2024 14:54 Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում․ Զախարովա 07/10/2024 14:50 «Դոմուսում» հրդեհի հետևանքով այս պահին տուժածներ չկան․ այրվում է 2․500-3․000 քմ տարածք. ՆԳՆ խոսնակ 07/10/2024 14:45 Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն Ադրբեջան այցի ժամանակ եղել է նաև օկուպացված Արցախում 07/10/2024 14:32 Արմավիրի մարզում վթարային ջրանջատում կլինի 07/10/2024 14:26 Վլադիմիր Պուտինը երեկոյան կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ 07/10/2024 14:21 Ամերիկահայ Գարո Արմենը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար արժանացել է WITSA-ի մրցանակի 07/10/2024 14:15 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա 07/10/2024 14:11 ՄԻՊ-ը վերապատրաստման դասընթաց է անցկացնում՝ անհետ կորած անձանց ընտանիքներին աջակցելու նպատակով 07/10/2024 14:04 Անցած 3 օրում արձանագրվել է 51 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ վիրավորվել. ՆԳՆ 07/10/2024 14:01 Նոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել 07/10/2024 13:58 «Դոմուսի» հրդեհի վայր է մեկնել փրկարարական ջոկատներից կազմված մի քանի մարտական հաշվարկ

Տվյալ բաժնի վերջին նյութերը