24/04/2020 18:55
Ասանժի փաստաբանները կխնդրեն հետաձգել արտահանձնման վերաբերյալ լսումները
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները կփորձեն հետաձգել արտահանձնման վերաբերյալ դատական լսումները, քանի որ կորոնավիրուսի պադեմիայի պատճառով չեն կարողանում լիարժեք կապ պահպանել իրենց պաշտպանյալի հետ:
«Ջուլիան Ասանժի փաստաբանները երկուշաբթի կվերադառնան դատարան՝ նրա արտահանձնման վերաբերյալ դատական լսումները հետաձգելու միջնորդություն ներկայացնելու համար: Լսումները պետք է վերսկսվեն Բելմարշ բանտին կից դատարանում՝ մայիսի 18-ին: Բայց Ասանժի փաստաբանները նշելու են, որ իրենց հաճախորդի հետ չեն կարողանում լիարժեք կապ պահպանել, ինչի պատճառով էլ լսումները պետք է հետաձգել», - ասվում է Ասանժին արտահանձնման դեմ ուղղված արշավի հայտարարության մեջ:
Ասանժը, որը Շվեդիայում 2010 թվականից մեղադրվում է սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար 2012-ի հունիսից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ սկանդինավյան երկիր արտահանձնման վախի պատճառով:
2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա կալանավորվել է Միացյալ Նահանգների խնդրանքով: Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի պայմանները խախտելու համար և դատապարտել 11 ամսվա ազատազրկման: Արտահանձնման վերաբերյալ լսումները սկսվել են նախորդ տարվա մայիսի 2-ին:
Շուտով ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ մեղադրանք են առաջադրել Ասանժին լրտեսության մասին օրենքը խախտելու և դասակարգված տեղեկատվության բացահայտման 17 դրվագներով:
Եթե Ասանժին արտահանձնեն Միացյալ Նահանգներ, նրան սպառնում է մինչև 175 տարի ազատազրկում: