24/04/2020 09:39
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորները վերջին շաբաթներին ակտիվ աշխատել են խորհրդարանում, շփվել լրագրողների, իրենց օգնականների և ԱԺ աշխատակազմի հետ, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ, այն էլ միայն կորոնավիրուսի համար թեստավորումից հետո։
Ինչպես հայտնի է ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները ԱԺ-ի հաշվին կթեստավորվեն։ Թեստավորումը տեղի կունենա Նաիրի ԲԿ-ում։ Տիգրան Գալստյանի՝ պատգամավորներին ուղղված գրության մեջ նշվում է, որ ինքնամեկուսանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական մեյլերին չեն ուղարկել թեստերի պատասխանները»: