24/04/2020 16:58
Վրաստանը սպառնացել է, որ Սաակաշվիլիի նշանակման դեպքում հետ կկանչի դեսպանին Կիևից
Վրաստանը հետ է կանչելու Կիևից իր դեսպանին, եթե երկրի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դառնա Ուկրաինայի փոխվարչապետ, այդ նշանակումն անընդունելի է Թբիլիսիի համար, ուրբաթ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն հրավիրել է ստանձնել երկրի փոխվարչապետի պաշտոնը:
«Ռազմավարական գործընկերոջ կողմից լուրջ հանցագործությունների համար դատապարտված և հետախուզվող անձին փոխվարչապետի պաշտոնում նշանակելը մեզ համար ծայրահեղ անընդունելի է... Իհարկե, Վրաստանը կարձագանքի այս քայլին: Մենք դեսպանին դեռ հետ չենք կանչել, բայց, եթե նման որոշում կայացվի, իհարկե, մենք մենք դեսպանին հետ ենք կանչելու առնվազն խորհրդակցությունների համար», - ասել է Վրաստանի վարչապետը: