24/04/2020 12:55
Վարակվողների քանակն օր օրի գերազանցում է ապաքինվածների քանակը, որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը. Պետրոսյան
Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակման դեպքերին։
«Եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների քանակը, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա...
Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը...
Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում...
Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու, մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես՝ ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփ-դմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էտ հրոսակները։
Թե՞ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ սահմանափակումներն էն գլխից էլ անիմաստ ու ինքնանպատակ են եղել, և արդյունքում դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող քաղաքացին, «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին...», - գրել է նա։
Այսօր Հայաստանում կորոնավիրուսի 73 նոր դեպք է հաստատվել. մեկ օրում մահացել է 3 մարդ։
Երեկ պարետի որոշմամբ հանվել է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվել են անցակետերը։