24/04/2020 13:59
Աբխազիայի կառավարությունը հրաժարական է տվել
Աբխազիայի կառավարությունը հրաժարական է տվել՝ նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո, հայտնում է РИА Новости-ն:
Աբխազիայի ընտրված նախագահ Ասլան Բժանիան ստանձնել է նախագահի պաշտոնը նախօրեին երդմնակալության արարողությունից հետո, որը տեղի է ունեցել Սուխումում՝ հանրապետության ղեկավարի վարչակազմի շենքում:
Միջոցառումն անցկացվել է առանց օտարերկրյա հյուրերի: Մասնակցել են միայն Ռուսաստանի, Հարավային Օսիայի և չճանաչված Մերձդնեստրի Հանրապետություն դեսպանատների ղեկավարները: