24/04/2020 16:48
Սաակաշվիլին սխալ է ամրացրել ուկրաինական դրոշով կրծքանշանը
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխել Սաակաշվիլին ուրբաթ ժամանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում անցկացվող «Ժողովրդի ծառա» իշխող խմբակցության նիստին:
Ինչպես հետևում է ուկրաինական «Նաշ» հեռուստաալիքի հեռարձակումից, Սաակաշվիլին խմբակցության նիստին եկել է Ուկրաինայի դրոշով կրծքանշանով: Սակայն, քաղաքական գործիչն այն սխալ է ամրացրել: Ուկրաինայի դրոշը բաղկացած է երկու գույնից. վերևում՝ կապույտ, ներքևում՝ դեղին:
Սաակաշվիլին այն իր բաճկոնին է ամրացրել գլխիվայր:
Միևնույն ժամանակ, խմբակցության հանդիպումից հետո նա գնացել է լրագրողների հետ ճեպազրույցի ՝ արդեն իսկ ճիշտ ամրացրած կրծքանշանով: