24/04/2020 17:38
Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը
Ռուսաստանի Կենտրոնական բանկն առանցքային տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 5․5 տոկոս: Այս մասին ասվում է կարգավորչի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«2020 թ. ապրիլի 24-ի նիստում ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է առանցքային տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով նվազեցնելու մասին՝ այն սահմանելով 5․5%», - ասվում է հայտարարության մեջ:
Մարտի 20-ին Ռուսաստանի բանկն առանցքային տոկոսադրույքը պահպանել էր տարեկան 6% մակարդակում: