24/04/2020 16:18
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 190 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 2 միլիոն 708 հազար 590 դեպք, զոհերի թիվը հասել է 190 490-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Լիովին ապաքինվել է 737 հազար մարդ:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 49 759 մարդ, հայտնաբերվել է 873 137 556 վարակի դեպք:
Իսպանիայում վարակի դեպքերի թիվը կազմում է 213 024, մահացածներինը՝ 22 157, Իտալիայում՝ 189 973 (25 549), Ֆրանսիայում՝ 159 460 (21 856), Գերմանիայում՝ 151 784 (5 404), Մեծ Բրիտանիայում՝ 139 246 (18 738), Թուրքիայում ՝ 101 790 (2 491):