24/04/2020 17:08
Ծիծեռնակաբերդի մեր այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ. Միհրան Ծառուկյանը հերքում է՝ այսօր Ծիծեռնակաբերդ չի բարձրացել
Այսօր համացանցում տարածվել է երգիչ Միհրան Ծառուկյանի և կնոջ՝ երգչուհի Արփի Գաբրիելյանի լուսանկարն ու տեսանյութը, որոնցում ամուսինները Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի մոտ են:
Այդ հանգամանքը հանրության զայրույթն է առաջացրել, թե ինչո՞ւ նրանց մուտքն արգելված չէ Ծիծեռնակաբերդ, այնինչ ոստիկանությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ:
Միհրան Ծառուկյանը սոցցանցերի իր էջերի միջոցով պարզաբանում է տարածել, որում նշված է:
«Հարգելի հայրենակիցներ, Ծիծեռնակաբերդի մեր այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ՈՉ այսօր:
Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան, որ Հայոց Ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիներն ամեն ինչ անում են, որպեսզի սոց հարթակներում ոչ մի հիշեցում և ոչ մի հիշատկում չլինի Հայոց Ցեղասպանության մասին։
Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր ՄՏԱԾԵՔ, սիրելի Հայեր», - գրել է Միհրան Ծառուկյանը: