24/04/2020 11:46
Եկեք հարգենք հիշատակը, եկեք հարգենք կյանքը. Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղապսանության թեմայով գրառում է կատարել
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում անդրաարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի թեմային: Նա գրել է.
«Այս անգամ Ապրիլի 24-ին պետք է տանը մնանք, բայց այնուհանդերձ մենք միասնաբար ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հարգենք հիշատակը, եկեք հարգենք կյանքը», - գրել է մարզիկը:
Աշխարհռչակ հայ ֆուտբոլիստը գրառմանը կից հրապարակել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը: