25/04/2020 13:26
Պերուի ՆԳՆ ղեկավարը հրաժարական է տվել. նա հայտնել էր կորոնավիրուսով վարակված հարյուրավոր ոստիկանների մասին
Պերուայի նախագահ Մարտին Վիսկարան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի բուռն շրջանում պաշտոնից հեռացրել է ներքին գործերի նախարար Կառլոս Մորանային, հայտնում են լրատվամիջոցները:
Մեկ օր առաջ Մորանը հայտարարել էր, որ Պերուում մոտ 1200 իրավապահ է վարակվել COVID-19-ով:
Սակայն վարչապետ Վիսենտե Սեբալյոսը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե ՆԳՆ ղեկավարի հրաժարականը կապված է ոստիկանության ծառայողների համար սանիտարական սարքավորումների մատակարարման շուրջ կոռուպցիոն սխեմայի հետաքննության հետ:
«Նախարար Մորանը անձնական պատճառներով է հրաժարական տվել: Նա ղեկավարում էր նախարարությունը 2018-ի հոկտեմբերից, և մենք հարգում ենք նրա որոշումը»,- հայտարարել է վարչապետը: